Պաշտոնական Ֆրանսիան հերքում է Դոնալդ Թրամփի մեղադրանքները |azatutyun.am|

azatutyun.am։ Ֆրանսիան հերքում է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի մեղադրանքները՝ Իրանի հարցով Վաշինգտոնի քաղաքականությանը միջամտելու վերաբերյալ, այս մասին հայտարարությամբ է հանդես եկել Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ լե Դրիանը:

Սպիտակ տան ղեկավարը նախօրեին, մասնավորապես, գրել էր, թե Թեհրանը պատրաստ է Վաշինգտոնի հետ երկխոսության, սակայն «հակասական ազդակներ է ստանում բոլոր նրանցից, ովքեր անհիմն ներկայացնում են մեզ, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը»:

Փարիզը «թույլտվության կարիք չունի» Իրանի հարցով իր դիրքորոշումը հայտնելու համար, մասնավորապես, հայտարարել է ֆրանսիական դիվանագիտական գերատեսչության ղեկավարը: Նա նաև հավելել է, որ Ֆրանսիան մերձավորարևելյան տարածաշրջանում հանդես է գալիս խաղաղության և անվտանգության օգտին և աջակցում է լարվածության թուլացման ռազմավարությանը:

Պաշտոնական Փարիզը շեշտում է նաև, որ վերջին շրջանում լարվածության աճի պատասխանը պետք է լինի «երկխոսության համար պայմանների ստեղծման քաղաքական նախաձեռնությունները»։ Ֆրանսիացի արտգործնախարարի խոսքերով՝ Մակրոնն իր գործընկերների հետ աշխատում է հենց այդ խնդրի լուծման ուղղությամբ:

x