Սոչիում կկայանա Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահների գագաթնաժողովը |24news.am|

24news.am: Օգոստոսի 14-ին Սոչիում նախատեսվում է երեք պետությունների առաջնորդների՝ Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահների գագաթնաժողովը։ ՌԴ նախագահն 2 երկրների առաջնորդների հետ կհանդիպի նաև առանձին-առանձին։

«Սոչիի գագաթնաժողովի շրջանակում առանձին հանդիպումներ կկայանան Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ, որոնց ընթացքում կքննարկվեն երկկողմանի հարաբերությունների կարևորագույն հարցերը»,-ասվում է Իրանի կառավարության պաշտոնական կայքում։

x