Մոսկվան Google-ին մեղադրում է բողոքի ցույցերը գովազդելու մեջ |azatutyun.am|

azatutyun.am։ Ռուսաստանը Google-ը ավելացրել է ենթադրյալ արևմտյան մեղադրյալների իր աճող ցուցակում, որոնց մեղադրում է մոսկվացիներին բողոքի ցույցերին մասնակցելու կոչեր անելու մեջ։ «Ռոսկոմնադզոր»-ը ՝ երկրի հաղորդակցությունը կարգավորող մարմինը, իր երեկվա հայտարարությունում հատկապես մատնանշել է YouTube-ը որպես բողոքի ցույցերը գովազդող հարթակ:

ԱՄՆ-ի տեխնոլոգիական հսկային ուղարկված նամակում «Ռոսկոմնադզոր»-ը Google-ից պահանջել է դադարեցնել «ապօրինի զանգվածային իրադարձությունների» գովազդը:

Հիշեցնենք՝ շաբաթ օրը Մոսկվայում վերջին տարիների համար աննախադեպ բազմամարդ բողոքի ցույց է անցկացվել, որոնց, անկախ դիտորդների տվյալներով, մասնակցել է մինչև 60 հազար, իսկ ոստիկանության պնդմամբ՝ 20 հազար մարդ։

x