Երևանի գրեթե բոլոր վերելակները վաղուց սպառել են շահագործման 25-ամյա ժամկետը

Երևանի քաղաքապետարանը տեսանյութ է տարածել՝ մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի վերելակների հիմնախնդրի և փոխարինման ծրագրի մասին: Տեսանյութում բազմաբնակարան շենքերի բնակիչները վերելակների աշխատանքից իրենց դժգոհություններն են ներկայացնում:

Երևանի բազմաբնակարան շենքերն ունեն շուրջ 4 400 վերելակ: Դրանց մեծ մասը փոխարինման կարիք ունի: Այդ վերելակները հիմնականում տեղադրվել են 1956-1993թթ.:

Երևանի քաղաքապետարան

x