ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է

armenpress.am ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հրավերով այսօր աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի գլխավորած պատվիրակությունը:

Նախատեսվում են հանդիպումներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ: Այցի ընթացքում նախատեսվում են նաև ՀՀ և ՌԴ անվտանգության խորհրդի գրասենյակների միջև աշխատանքային քննարկումներ:

x