Օդի ջերմաստիճանը օգոստոսի 14-17-ը կբարձրանա 4-5 աստիճանով

Հայաստանի տարածքում օգոստոսի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանն օգոստոսի 14-17-ի ցերեկը կբարձրանա 4-5 աստիճանով։

ԱԻՆ-ը նաև զգուշացնում է, որ առաջիկա հինգ օրերին հովտային և նախալեռնային շրջաններում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի:

x