Անկախ փորձագիտական եզրակացության պատասխանից` մենք դեմ ենք Ամուլսարի հանքի շահագործմանը. Ջերմուկ համայնքի բնակիչ |tert.am|

tert.am։ Մենք սպասելու ենք պաշտոնական պատասխանին, մնացած խոսակցությունները մանիպուլացիա են: Այս մասին ասաց Ջերմուկ համայնքի բնակիչ Ահարոն Արսենյանը` անդրադառնալով Ամուլսարի հանքավայրի փորձագիտական եզրակացությանը:

«Կողմնակի լուրերը շատ շատ են, բայց դա մեզ համար սովորական է: Նույն կերպ անցած տարի տեսչական մարմինն էր ստուգումներ իրականացնում և կողմնակի լուրերը այնպիսին էին, որ պատասխանները դրական են լինելու ու ոչ մի խնդիր չկա հանքի շահագրոծման հետ կապված, նման տեղեկությունները ներկայում էլ տարածվում են, որոնց ես չեմ հավատում, քանի որ տեղեկությունների մեծ մասն այդ ընկերությունը կարողանում է կառավարել, իրենք կարողանում են իրենց ձեռնտու տեղեկությունները տարածել և խուճապ առաջացնել»,- ասաց նա:

Ահարոն Արսենյանը նշեց, որ իրենք երեք հազար ստորագրություն են հավաքել, այն դեպքում, երբ Ջերմուկում ընտրություններին նույիսկ այդքան մարդ չի մասնակցել: «Դա համայնքի բնակչության գերակշիռ մեծամասնությունն է, կառավարությանն էլ հասկացրել ենք, որ ցանկացած փորձաքննություն կարող է խաբել: Մենք ճիշտ է իրենց հավատում ենք, իրենց արած փորձաքննությանն էլ ենք հավատում, բայց մենք առաջին հերթին մեր իրավունքի համար ենք պայքարում»,- ասաց նա և նշեց, որ վերջնական որոշումը կայացնելու է համայնքը:

Ավելին՝ tert.am-ում

x