2019 թ. ապրանքների մատակարարման կամ տեղափոխության գործարքները խախտելու 458 դեպք է արձանագրվել, կազմվել է 361 վարչական ակտ՝ շուրջ 306 մլն ՀՀ դրամի չափով |tert.am|

tert.am։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր մամուլի ասուլիսին ներկայացրեց 2019 թ. առաջին յոթ ամիսներում ՀՀ հարկային օրենսգրքի մի շարք հոդվածների խախտումներով դեպքերի առկայության և ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները:

Այսպիսով` նա հայտնեց ապօրինի գործունեությամբ զբաղվելու 126 դեպք է արձանագրվել, ինչի հիման վրա կազմվել է պարտավորությունների առաջադրման 89 վարչական ակտ՝ ընդհանուր 47.9 մլն դրամի չափով, լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելը կամ բնական պաշարներն օգտագործելու հոդվածով արձանագրվել է 35 դեպք, ինչի հիման վրա կազմվել է պարտավորությունների առաջադրման 20 վարչական ակտ՝ ավելի քան 21.5 մլն ՀՀ դրամի չափով, իսկ ապրանքների մատակարարման կամ տեղափոխության գործարքների փաստաթղթավորման պարտադիր պահանջները խախտելու 458 դեպք է արձանագրվել, ինչի հիման վրա կազմվել է պարտավորությունների առաջադրման 361 վարչական ակտ՝ շուրջ 306 մլն ՀՀ դրամի չափով:

Անդրադառնալով ԵԱՏՄ անդամ պետություններից իրականացվող ներմուծումների մասով առկա չարաշահումներին՝ ՊԵԿ նախագահի տեղակալը նշեց. «Մեր ներկրողները, ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծելով տարբեր ապրանքներ, հարկային մարմին ներկայացնում են որոշ տնտեսվարող սուբյեկտներից ստացված կեղծ հաշիվ-ապրանքագրեր, որոնցում էականորեն ցածր են ձևակերպված լինում ապրանքների ձեռքբերման արժեքները, ինչն էլ հնարավորություն է ընձեռում ավելի քիչ հարկեր վճարել և ներքին շուկայում փոխել ապրանքի գինը: Արդյունքում մրցակցային դաշտը խաթարվում է»,-ասաց նա և նշեց, որ կան այդպիսի բացահայտված դեպքեր:

Էդվարդ Հովհաննիսյանը նշեց նաև, որ հաճախ ընկերություններն արհեստականորեն տրոհում են իրենց բիզնեսը՝ մանր բիզնեսների միջոցով փորձելով զերծ մնալ ԱԱՀ շեմի գերազանցումից: Իրական շահառուներին գտնելու նպատակով իրականացվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:

Շարունակությունը՝ tert.am-ում

x