Ռուսաստանում հրթիռային ձախողված փորձարկումը թույլ է տվել շատ նոր տեղեկատվություն ստանալ․ Թրամփ |azatutyun.am|

azatutyun.am։ Երկուշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե Ռուսաստանում հրթիռային ձախողված փորձարկումը թույլ է տվել ամերիկյան մասնագետներին շատ նոր տեղեկատվություն ստանալ:

Թվիթերում Սպիտակ տան ղեկավարը մասնավորապես գրել է. - «Ռուսաստանյան Skyfall-ը մարդկանց ստիպել է անհանգստանալ օդի մաքրության համար՝ ոչ միայն փորձադաշտի մերձակայքում, այլ նաև դրանից այն կողմ»:

ՆԱՏՕ-ն Skyfall է անվանել ռուսաստանյան "Буревестник" թևավոր հրթիռը, որը, ինչպես ենթադրվում է, ունի միջուկային շարժիչ և կարող է կրել միջուկային զենք:

Թրամփի գրառումը ամերիկյան կողմից առաջին արձագանքն է Ռուսաստանի Արխանգելսկի մարզում տեղի ունեցած պայթյունին: Ամերիկյան մամուլի տվյալներով՝ Միացյալ Նահանգների հետախուզությունը հակված է ենթադրելու, որ պայթյունը տեղի է ունեցել հենց այդ հրթիռի անհաջող փորձարկման հետևանքով:

ԱՄՆ-ը նման զենք արտադրելու մտադրությունից հրաժարվել է 60-ականներին՝ այդ գաղափարի իրագործումը համարելով անհնարին մի շարք պատճառներով:

x