Ռուսաստանը, Ադրբեջանը եւ Իրանը պայմանավորվել են միասնական էներգահամակարգի մասին |news.am|

news.am: Ռուսաստանը, Ադրբեջանը եւ Իրանը համաձայնագիր են ստորագրել երեք երկրների էներգահամակարգերի միավորման նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորման համատեղ մշակման մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Այս մասին նշվում է «Համակարգային օպերատորի» (ՌԴ էներգահամակարգի դիսպետչերի) հաղորդագրության մեջ: Համաձայնագիրը ստորագրվել է օգոստոսի 12-ին:

Նշվում է, որ Ռուսաստանի կողմից համաձայնագրի մասնակից են դարձել «Համակարգային օպերատորը» եւ «Ռոսցանցերը», իսկ Ադրբեջանի եւ Իրանի կողմից՝ «Ազերէներժին» եւ Իրանի Tavanir էլեկտրագեներացիայի, հաղորդման եւ դիստրիբուցիայի կառավարող ընկերությունը:

 

x