Հայտնի է Արցախում ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար գրանցված թեկնածուների թիվը |artsakhpress.am|

artsakhpress.am: Սեպտեմբերի 8-ին Արցախում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին շուրջ 228 համայնքներում առաջադրվել են 415 համայնքի ղեկավարի և 2573 ավագանու անդամի թեկնածուներ:

ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Եղիշե Արզումանյանն ասել է, որ այսօր ավարտվում է համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների առաջադրումը:

Նրա խոսքով՝ Ասկերանի շրջանի 42 համայնքում առաջադրվել է 83 համայնքի ղեկավարի և 239 ավագանու անդամի թեկնածու: Մարտակերտի շրջանի 43 համայնքում առաջադրվել է 75 համայնքի ղեկավարի և 283 ավագանու անդամի թեկնածու:

Մարտունու շրջանի 35 համայնքում առաջադրվել է 69 համայնքի ղեկավարի և 255 ավագանու անդամի թեկնածու: Շահումյանի շրջանի 16 համայնքում առաջադրվել է 23 համայնքի ղեկավարի և 87 ավագանու անդամի թեկնածու: Շուշիի շրջանի 7 համայնքում առաջադրվել է 12 համայնքի ղեկավարի և 42 ավագանու անդամի թեկնածու: Քաշաթաղի շրջանի 54 համայնքում առաջադրվել է 96 համայնքի ղեկավարի և 295 ավագանու անդամի թեկնածու:

Ստեփանակերտ քաղաքում առաջադրվել է քաղաքապետի 5 և ավագանու անդամի 44 թեկնածու: Մեզ հետ զրույցում Ստեփանակերտի տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանն ասել է, որ ներկայացված թեկնածուներից Արեգ Ավագյանը, Արմեն Հակոբյանը, Դավիթ Սարգսյանը և Գրիգորի Սահակյանը ինքնաառաջադրմամբ են մասնակցելու ընտրություններին, իսկ Արայիկ Ավանեսյանի թեկնածությունն առաջադրել է «Ինքնություն և միասնություն» կուսակցությունը:

x