Կարո Փայլանը Ուրուգվայի նախկին նախագահին է հանդիպել |shantnews.am|

shantnews.am։ Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը, որ օրերս այցելել է Ուրուգվայ, այսօր հանդիպում է ունեցել երկրի նախկին նախագահ Խոսե Մուխիկայի հետ։

Վերջինիս տանը կայացած հանդիպման ավարտին Փայլանը հանդես է եկել գրառմամբ։

Նա, մասնավորապես, գրել է․

«Այսօր մենք եղանք նախկին նախագահի այն համեստ տանը, որտեղ նա ապրում էր նաև իր նախագահության օրերին։ Համեստ մի նախագահ՝ իր համեստ տանը։ Ես մտաբերեցի մեր նախագահին, որ ապրում է հարյուրավոր սենյակներ ունեցող իր շքեղ ապարանքում. անկեղծ ասած՝ ամաչեցի …»,- գրել է Փայլանը։

x