Ֆելիքս Ցոլակյանը՝ Լեհվազում բռնկված հրդեհի շիջման աշխատանքների մասին |shantnews.am|

shantnews.am: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը կառավարության այսօրվա նիստում խոսեց Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում՝ Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհի հարակից անտառում բռնկված խոշոր հրդեհի մարման ուղղությամբ կատարվող աշխատանքներից:

Նա տեղեկացրեց, որ լրացուցիչ ուժեր են ուղարկվել:

«Գիհիները տակից վառվում են, դա աննկատելի բան է, կրակն անընդհատ տակից անցնում է: Մի օջախն անցնում է, երկրորդն է առաջանում, Խոսրովում էլ է դա եղել: Մոտ 2 հա տարածություն էր այրվում, դրա դեմը ճանապարհը փակել են: Ինձ վստահեցրել են, որ մինչև 16:00-ն կպահեն, ոչինչ չի լինի, հետո կերևա՝ ինչ է շարունակությունը լինելու՝ եղանակի տաքացման հետ կապված: Վտանգավոր է քամի լինելու դեպքում, տարածման ֆակտորը միշտ կա: Առավոտ ժամը 6-ից, ենթադրենք, 15 օջախ հանգցնում են, հետո մի 10 օջախ է գոյանում, հիմա ջրի մեքենա էլ է հասել սարի գագաթը»,- ասաց նա:

x