Անշարժ գույքի գրանցման գործարքներն աճել են 17.1 տոկոսով

Հայաստանի Հանրապետությունում 2019 թվականի հուլիսին անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է իրավունքի պետական գրանցման 16'073 գործարք, որը 2019 թվականի հունիսի համեմատ աճել է 10.3 %-ով, իսկ 2018 թվականի հուլիսի համեմատ` 17.1 %-ով:

Երևանում 2019 թվականի հուլիսին բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քառ. մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի հունիսի համեմատ աճել են 0.7 %-ով, իսկ 2018 թվականի հուլիսի համեմատ՝ 9.8 %-ով :

Մարզերի քաղաքներում 2019 թվականի հուլիսին բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քառ. մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի հունիսի համեմատ աճել են 0.1 %-ով:

 

Կադաստրի կոմիտե

x