Աթամբաևի նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարցով դատական լսումը կանցկացվի հատուկ ծառայությունների շենքում |tert.am|

tert.am։ Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարցով դատական լսումը տեղի կունենա հանրապետության Ազգային անվտանգության պետական կոմիտեի շենքում: Այդ մասին ria.ru-ին ասել է պետության նախկին ղեկավարի խորհրդական Կունդուզ Ժոլդուբաևը:

Ավելի վաղ՝ օգոստոսի 8-ին, մայրաքաղաքի շրջանային դատարանը պետության նախկին ղեկավարին կալանավորելու մասին որոշում էր կայացրել: Նա Ազգային անվտանգության պետական կոմիտեի քննչական մեկուսարանում կմնա մինչև օգոստոսի 26-ը:

Աթամբաևի փաստաբան Սերգեյ Սլեսարևը այս որոշումը բողոքարկել էր բարձր ատյանում՝ Բիշքեկի քաղաքային դատարանում: Բողոքարկման հարցով դատական նիստը նշանակվել էր ուրբաթ առավոտյան։

«Դատարանը կտեղափոխվի հատուկ ծառայությունների շենք: Մենք դա համարում ենք դատական մարմինների նկատմամբ ուղղակի ճնշում»,- հայտարարել է Աթամբաևի խորհրդականը:

Հաղորդվում է, որ Պետկոմիտեի շենքի մոտ հավաքվել են նախկին նախագահի մի քանի տասնյակ կողմնակիցներ և վանկարկում են. «Ազատությո՛ւն Աթամբաևին»:

x