Ինքս 25 տարեկանում եմ դատավոր նշանակվել. Տարիքային շեմն իջեցնելու մեջ վատ բան չեմ տեսնում. ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր |pastinfo.am|

pastinfo.am: Դատավորի տարիքային շեմն իջեցնելու մեջ որևէ վատ բան չեմ տեսնում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Անդրանիկ Մնացականյանը։ Վերջինս, անդրադառնալով Դատական օրենսգրքի փոփոխություններով առաջարկվող դատավորների շեմը մինչեւ 25 տարեկան իջեցնելու հարցին, ասաց. «Ինքս որպես դատավորի թեկնածու դարձել եմ 24 տարեկանում, նշանակվել՝ 25 տարեկանում։

Գտնում եմ, որ դատավորի հատկանիշներին տիրապետելու առումով վերջնական արդյունքը պետք է ԲԴԽ-ն գնահատի։ Հնարավոր է՝ հասուն տարիքի անձին գտնի, որ արժանի չէ զբաղեցնել դատավորի պաշտոնը, իսկ երիտասարդ տարիքում գտնվող անձը կարող է նշանակվել»,- ասաց դատավորը։

Հարցին՝ արդյոք իրեն գոհացնում է ԲԴԽ-ի նոր կազմը, դատավորը զերծ մնաց կարծիք հնչեցնելուց. «ԲԴԽ-ի նորացված կազմը դեռևս շատ քիչ ժամանակ է գործում և ես որպես դատավոր ձեռնպահ կմնամ որևէ գնահատական տալուց»,-ավելացրեց Անդրանիկ Մնացականյանը։

x