Անակնկալներ սպասվում են. Ալեքսանդր Եսայանը՝ Հայաստան Օբամայի հնարավոր այցի մասին |armenpress.am|

armenpress.am։ Երևանում կայանալիք «WCIT 2019» ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին մասնակցելու համար Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն արդեն 4 ամիս բանակցում է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի գրասենյակի հետ։

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ, համաժողովի կազմակերպիչ Ալեքսանդր Եսայանը:

«Այս պահին այս առումով ավելին չենք կարող ասել, սակայն կասեմ, որ անակնկալներ սպասվում են»,- շեշտեց Եսայանը:

x