Ամուլսարի հանքի շահագործումը մեզ համար ռազմավարական մակարդակի վտանգ է․ Գևորգ Սաֆարյան

Մի շարք բնապահպաններ, ակտիվիստներ, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ հավաքվել են Բաղրամյան 26 հասցեում՝ աջակցելու ջերմուկցիներին և այն բնապահպաններին, որոնք այս պահին հանդիպման են վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի և ՔԿ նախագահ Հայկ Գևորգյանի հետ։

Ակցիային մասնակցում է նաև «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության վարչության անդամ Գևորգ Սաֆարյանը, որը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Ամուլսարի հանքի շահագործումը մեզ համար ռազմավարական մակարդակի վտանգ է։

«Ամուլսարի շահագործման արդյունքում կարող են աղտոտվել թե՛ Ջերմուկի ջրերը և թե՛ մանավանդ Սևանա լճի ջրերը։ Իսկ մենք գիտենք, որ Սևանա լիճը Հայաստանում և տարածաշրջանում ամենամեծ քաղցրահամ ջրի աղբյուրն է։ Եթե մենք թունավորեցիք Սևանը, այս տարածաշրջանում ուղղակի այլևս բնակվել չի լինի»,- նշեց նա։

x