108 հազար դրամից պակաս ստացող ուսուցիչ չի լինի. Արայիկ Հարությունյան |shantnews.am|

shantnews.am: ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը վարչապետի հետ աշխատանքային քննարկման ընթացքում նշել է, որ դասագրքերի 40 տոկոսով թեթևացում են ապահովել երեխաների համար:

Խոսել են նաև ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման մասին.

«Ֆինանսական բանաձևի հետ կապված ունենք խնդիր, մեկ տարի է ՝ վերափոխվում է, խոսել ենք, որ մի դրույքի համեմատ տարբեր դպրոցներում տարբեր դրույքաչափեր կան, ունենալու ենք նոր բանաձևով նվազագույն աշխատավարձի շեմ, որը կկազմի 108 հազար դրամ, դա նշանակում է, որ 108 հազար դրամից պակաս ստացող ուսուցիչ չի լինի»:

Նա նաև բացատրել է, թե ինչպես է նոր մոդելն ազդելու հավասար սկզբունքով աշխատավարձեր տրամադրելու վրա:

«Մեծ դպրոցները մեծ ընդունելության դեպքում ունենում են հավելյալ գումարներ, և վերաբաշխումներ են լինում, հիմա այս բանաձևով փոփոխում ենք, ու գումարները, որոնք մնում էին մեծ դպրոցների հաշվին, բերում էինք ավելի թերֆինանսավորվող դպրոցներ, որտեղից էլ գալիս էր, որ աշխատավարձերը ցածր էր լինում»,-ասել է նա:

«Աշակերտների թվով էինք տալիս, որտեղ մեծ թվով աշակերտներ կային, որտեղից գումարները քաշում էինք էնտեղ, և մյուսները նվազում էին»:

x