Կառավարությունը սահմանեց ընտանիքում բռնության ենթարկվածների ապաստարանի անձնակազմին ներկայացվող պահանջների ցանկը

Կառավարությունը սահմանեց ընտանիքում բռնության ենթարկվածների ապաստարանի անձնակազմին ներկայացվող պահանջների ցանկը և բռնության ենթարկվածների համար նախատեսված ապաստարանների ֆինանսավորման պայմանագրի օրինակելի ձևը:

  • ապաստարանը պետք է ապահովված լինի օրենսդրությամբ սահմանված պահանջները բավարարողկոմունալ պայմաններով
  • սանիտարահիգիենիկ և հակահրդեհային անվտանգության անհրաժեշտ պայմաններով
  • երեխաների ապրելու, խնամքի և դասապատրաստման համար անհրաժեշտ պայմաններով

Ապաստարանը պետք է ունենա

  • ընտանիքում բռնության ենթարկվածների խնամքի տակ եղող երեխաների դասապատրաստման համար անհրաժեշտ կահույքով և պարագաներով հագեցած առնվազն մեկ սենյակ
  • ներքին կարգապահական կանոններ, որը հաստատում է ապաստարանի ծառայություն մատուցող կազմակերպության ղեկավարը
  • բոլոր անհրաժեշտ պայմանները ընտանիքում բռնության ենթարկվածների շուրջօրյա անվտանգությունն ապահովելու համար
  • հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների համար հարմարեցված ու մատչելի միջավայր
  • ապաստարանը պետք է գործի շուրջօրյա և ապահովի ընտանիքում բռնության ենթարկվածների, անհրաժեշտության դեպքում իրենց խնամքի տակ եղող անձանց տեղավորումը:
x