Վահե Էնֆիաջյանը հանդիպել է Հայաստանում Եգիպտոսի դեսպանին

ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը օգոստոսի 20-ին հանդիպել է ՀՀ-ում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկիի հետ: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ ԱԺ պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանը:

Կարևորելով փոխգործակցությունը Եգիպտոսի հետ՝ Վահե Էնֆիաջյանն ընդգծել է, որ, ըստ առկա տվյալների, այդ երկիր Հայաստանի քաղաքացիների տարբեր նպատակով պարբերաբար այցերն առաջատարների հնգյակում են:

Հայ խորհրդարանականներն անդրադարձել են վերջերս Եգիպտոս մեկնած հայ զբոսաշրջիկների հետ տեղի ունեցած միջադեպին. կարևորվել են նմանատիպ իրավիճակներին կողմերի միջև արագ արձագանքն ու լուծումներ գտնելը:

Քննարկվել են վիզաների տրամադրման ավելի արդյունավետ և դյուրին ընթացակարգերի ձևավորմանը վերաբերող հարցեր: Արժևորելով հետագա համագործակցության խորացումը՝ Վահե Էնֆիաջյանը և դեսպանն ընդգծել են նմանատիպ հանդիպումների դերը, ինչը ևս մեկ քայլ է ամրապնդելու պետությունների միջև դիվանագիտական փոխգործակցությունը:

x