Կառավարությունը գումար է հատկացնում ՀԿ-ների՝ Արցախի ընտրությունների դիտարկման համար

Կառավարությունը որոշեց Արցախում 2019թ. սեպտեմբերին տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին քաղաքացիական հասարակության կողմից ընտրություններին դիտորդական առաքելության իրականացման հարցում աջակցություն ցուցաբերելու նպատակով վարչապետի աշխատակազմին հատկացնել 33,680.0 հազ. դրամ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության Ստեփանակերտի գրասենյակին և «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին համապատասխանաբար՝ 16,200.0 հազ. դրամ և 17,480.0 հազ. դրամ տրամադրելու նպատակով։

x