1․303 մլրդ դրամ՝ Երևանի լուսավորությանը |panarmenian.net|

panarmenian.net։ ՀՀ կառավարության օգոստոսի 22-ի նիստում որոշվել է պետական բյուջեից 1․303 մլրդ դրամ հատկացնել Երևանի քաղաքային լուսավորության ծրագրին, որն իրականացվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, ծրագրի շինարարական աշխատանքների համար հունվարի 11-ին կնքվել է $6 մլն արժողությամբ պայմանագիր։ Սակայն շինարարական աշխատանքների դիմաց վճարային պարտավորությունները ժամանակին կատարելու համար անհրաժեշտ է ներգրավել հավելյալ միջոցներ։

Կառավարությունը նախատեսում է հատկացվող գումարը տրամադրել Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագրի միջոցներից։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հաղորդմամբ՝ այդ ծրագրի շրջանակում դեռևս ընթանում է շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցութային գործընթաց, որը կպահանջի տևական ժամանակ։

Այդ իսկ պատճառով այդ գումարը՝ որպես ազատ մնացորդ, կուղղվի Երևանի քաղաքային լուսավորության ծրագրին։

x