Պահանջում եմ, որ պատգամավորները ներողություն խնդրեն՝ ԱԺ դարպասները քաղաքացիների առջև փակելու համար․ Վարդգես Գասպարի |factor.am|

factor.am։ Ակտիվիստ Վարդգես Գասպարին Կառավարության դիմաց բողոքի ակցիա է իրականացնում: Նա պահանջում է, որ Ազգային ժողովի պատգամավորները ներողություն խնդրեն այն քաղաքացիներից, որոնց օգոստոսի 19-ին թույլ չեն տվել մտնել խորհրդարանի այգի և Ամուլսարի շահագործման շուրջ հանրային քննարկում կազմակերպել:

«Իմ իշխանության ներկայացուցիչներն այդ օրը տարանջատվեցին ժողովրդից, իրենց ընտրողներից: ԱԺ դարպասների փակումը ես համարում եմ ժողովրդավարության անկման լուրջ ահազանգը, մենք չպետք է ժողովրդավարությունից հեռանանք: Ի՞նչ վտանգ կա, որ դարպասները փակում ենք և ցուցարարներին ներս չենք թողնում»,- ասաց նա:

Ավելին՝ factor.am-ում

 

x