«Մեր համայնքի մեծ մասը ուզում է, որ հանքավայրը աշխատի, մենք էլ աշխատենք». Փաշինյանը հանդիպել է Գորայքի բնակիչներին |aysor.am|

aysor.am։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է Ամուլսարի հարակից համայնքներում հանդիպումներ անցկացնել: Այս պահին Փաշինյանը հանդիպում է Գորայքի բնակիչների հետ:

Նրանք դրական են արձագանքում հանքի բացմանը:

«Մեր համայնքից կարող ա լինեն մարդիկ, որ դեմ լինեն, բայց մեծ մասս ուզում ենք, որ հանքավայրը աշխատի, մենք էլ աշխատենք: Մեր մոտից 30 հոգի այնտեղ է աշխատել», - ասաց բնակիչներից մեկը:

Մյուսն էլ նշեց, որ եթե հանքը չշահագործվի, ապա իրենք պետք է թողեն գնան երկրից, որովհետև աշխատանք չեն ունենա:

«Դե հիմա մյուսներն էլ ասում են՝ հանքը աշխատի, թողեն գնան այս երկրից», - արձագանքեց Փաշինյանը:

 

x