Զենք մատակարարող ռուսական ընկերությունը դատի է տվել ՀՀ ՊՆ-ին. «ՌԻԱ Նովոստի» |tert.am|

tert.am։ Հայաստանում քրեական գործ է հարուցվել զենքի մատակարարման մրցույթի տապալման համար, որին մասնակցել է ռուսական ընկերություն, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Մայիսին հանրապետության պաշտպանության նախարարությունը պատմության մեջ առաջին անգամ մի քանի միլիոն դոլար արժողությամբ ռազմական տեխնիկայի մատակարարման վերաբերյալ մրցույթ էր հայտարարել: Պահանջները բավարարել հաջողվել էր միայն ռուսական ORSIS ընկերությանը:

Շուտով հայտնի էր դարձել, որ մրցույթը փակվել է՝ առանց բացատրության: ORSIS-ը դիմել էր բողոքարկման հանձնաժողով և Հայաստանում իր շահերը ներկայացնող իրավաբանի, ինչի հետևանքով հայց է ներկայացվել: Տեղի ունեցածի մասին տեղեկացվել է նաև Ռուսաստանում ՀՀ դեսպանության ռազմական կցորդը:

«Գերատեսչությունից հայտնում են, որ մենք անհրաժեշտ փաստաթղթեր չենք տրամադրել, ինչը ճիշտ չէ: Դրանից հետո մենք մի քանի շաբաթվա ընթացքում տվել ենք այն ամբողջ տեղեկատվությունը, որը Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես խնդրել էր... Արդյունքում մեզ հայտնեցին, որ մենք, իբր, չենք տրամադրել որոշ կետերով հանձնման-ընդունման ակտերը», - ասել է ORSIS-ի ներկայացուցիչը:

Շարունակությունը՝ tert.am-ում

x