Ես չունեմ այնպիսի տեղեկություններ, որ ՀՊՏՀ-ում դասախոսները Ռուբեն Հայրապետյանից հետո չեն ուզում աշխատել. Արայիկ Հարությունյան |tert.am|

tert.am։ Ես չունեմ այնպիսի տեղեկություններ, որ ՀՊՏՀ-ում դասախոսները Ռուբեն Հայրապետյանից հետո չեն ուզում աշխատել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

Դիտարկմանը, թե որոշ ուսանողներ ստորագրահավաք են սկսել և բողոքում են Հայրապետյանին հեռացնելու դեմ, նախարարը պատասխանեց. «Նորմալ է, ես շատ ուրախ եմ, որ ԲՈւՀ-ական համակարգում այլևս ստեղծվել են այնպիսի պայմաններ, երբ յուրաքանչյուրը կարող է ազատ իր կարծիքը արտահայտել և դրա համար չհետապնդվել ու ազատ լինել իրենց գործողության մեջ»,- նշեց Արայիկ Հարությունյանը:

Հարցին, թե ուսումնական տարվա սկզբին արդյո՞ք սա չի խանգարի դասախոսներին և ուսանողներին, նախարարն ասաց, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, չի կարծում, որ գործընթացները կարող են խոչընդոտել: Նրա խոսքով՝ ԲՈւՀ-երը նորմալ կաշխատեն:

Ավելին՝ tert.am-ում

x