Փաստահավաք հանձնաժողովը կհավաքի մարդու իրավունքների զանգվածային խախտումների վերաբերյալ փաստեր, որոնք վերաբերվում են 1991-2018 թթ.

«ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով նախատեսվում է, որ Անցումային արդարադատության գործիքակազմի կիրառման արդյունքում 2020–ի առաջին եռամսյակի ընթացքում ձևավորվելիք Փաստահավաք հանձնաժողովը կհավաքի մարդու իրավունքների զանգվածային խախտումների վերաբերյալ փաստեր, որոնք վերաբերվում են 1991-2018 թթ.:

Փաստահավաք հանձնաժողովը կհավաքի մարդու իրավունքների զանգվածային, պարբերական խախտումների վերաբերյալ փաստեր հետևյալ ոլորտներում.

ա) 1991 թվականի սեպտեմբերից ի վեր տեղի ունեցած բոլոր ընտրական գործընթացներ,

բ) 1991 թվականի սեպտեմբերից ի վեր հետընտրական գործընթացում տեղի ունեցած քաղաքական հետապնդումներ,

գ) Հայաստանում պետության կամ հասարակության կարիքների համար գույքի հարկադիր օտարումներ,

դ) սեփականազրկումների այլ դրսևորումներ,

ե) ոչ մարտական պայմաններում զոհված զինվածառայողներ,

Հանձնաժողովը կդիտարկի խախտված իրավունքների վերականգնման հնարավորությունը, հանցագործությունների վերաբերյալ նոր տեղեկությունների ի հայտ գալու դեպքում այդ տեղեկությունները կտրամադրվեն իրավապահ մարմիններին: Ստացված տեղեկությունները կամփոփվեն զեկույցի մեջ։

x