«Մալաթիա մոլի» հրդեհի ժամանակ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ՀՀ ոստիկանությունում ծառայողական քննություն է իրականացվում

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել համացանցում տարածված այն տեսանյութի վերաբերյալ, որում երևում է, թե ինչպես է մի տղամարդ «Մալաթիա մոլի» հրդեհի ժամանակ դեպքի վայրի պահպանություն իրականացնող ոստիկանի գրպանն ինչ-որ բան փորձում դնել:

«Տեսանյութն ուսումնասիրվել է ոստիկանությունում, ոստիկանության պետի հանձնարարությամբ ներքին անվտանգության վարչությունում իրականացվում է ծառայողական քննություն: Արդյունքների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- գրված է հայտարարությունում:

x