Թուրքիան շարունակում է զրահատեխնիկա կուտակել Սիրիայի հետ սահմանին |Armtimes.com|

|Armtimes.com| ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է վերանայել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը։ Այս մասին հայտնում է Politico-ն՝ հղում անելով պետության ղեկավարի վարչակազմի աղբյուրին։

Նշվում է, որ Սպիտակ տան առաջնորդը ցանկանում է համոզվել, որ հատկացվող միջոցներն օգտագործվում են Վաշինգտոնի շահերի տեսանկյունից լավագույն ձևով։ Վերանայման գործընթացի ժամանակ գումարները կսառեցվեն։ Վերանայումը կիրականացնեն պաշտպանության նախարար Մարկ Էսպերն ու ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի օգնական Ջոն Բոլթոնը։

Հունիսին Պենտագոնում հայտել էին ուկրաինական պաշտպանության համար 250 մլն դոլարի տրամադրման մասին։ Բացի պաշտպանական գերատեսչության գծով տրամադրվող գումարներից, 2019 թվականին Կիևը Պետդեպից կստանա նաև 445 մլն դոլար։

x