Կառավարությունը բավարարեց մի շարք ընկերութնների ներկայացրած հայտը մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար

Կառավարությունը բավարարեց մի շարք ընկերութնների ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար:

1. «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ
Ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են պոլիմերային շշերի արտադրության համար:

Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 20 մլրդ 869 մլն 461 հազար դրամի ներդրում, որից 804 մլն 900 հազար դրամը նախատեսվում է իրականացնել հոսքագծի ձեռքբերման համար, իսկ 20 մլրդ 68 մլն դրամը հումքի և սարքավորման ձեռքբերման համար:

Ներկայումս առկա է 408 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 15 նոր աշխատատեղ՝ 180 հազար դրամ միջին աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 20 մլրդ 68 մլն 242 հազար դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 804 մլն 398 հազար 571 դրամ:

2. «Գոլդ Քափ» ՍՊԸ
Ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են պլաստմասե խցանների արտադրության մեջ։

 Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 4 մլրդ 622 մլն 41 հազար դրամի ներդրում, որից 220 մլն դրամն արդեն իրականացվել է հոսքագծի ձեռքբերման համար, իսկ մնացած մասը նախատեսվում է իրականացնել հումքի ձեռքբերման համար:

Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 23 նոր աշխատատեղ (որից 5-ը արդեն ստեղծվել է)՝ 160 հազար դրամ միջին աշխատավարձով։

 Արտոնություն ստանալու համար ներկայացված հումքի արժեքը կազմում է 4 մլրդ 141 մլն 57 հազար դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 269 մլն 168 հազար 738 դրամ:

3. «Զեննի» ՍՊԸ
ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են կոշիկի և կաշվե պարագաների արտադրության մեջ։

Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 440 մլն դրամի ներդրում, հումքի և նոր սարքավորումների ձեռքբերման համար:

Ներկայումս առկա է 101 աշխատատեղ` 100,000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով: Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել 10 նոր աշխատատեղ` 120,000 դրամ միջին աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված հումքի արժեքը կազմում է 394 մլն 845 հազար դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 20 մլն 94 հազար 400 դրամ:

x