Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը, որի մի հատված, պայմանավորված դելիմիտիացիայի գործընթացով, ոստիկանները փակել էին, այսօր բացվել է։
Թուրքիայի նախագահ Էրդողանը Պոլսո Հայոց պատրիարքին և հայ համայնքին ուղղված ուղերձով է հանդես եկել՝ նշելով, թե իբր «Օսմանյան կայսրության քաղաքացի հայերը զոհվել են Առաջին աշխարհամարտի ընթացքում ի հայտ եկած ծանր պայմանների հետևանքով»։ Էրդողանը նշել է, թե իրենք «թույլ չեն տալու Թուրքիայի ոչ մի հայ քաղաքացու իրեն օտարված կամ երկրորդ կարգի մարդ զգալ». «Գալիք սերունդներին աշխարհը շրջապատող բռնության և պատերազմի պարույրից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է՝ այն դասերի լույսի ներքո, որոնք կքաղենք մեր ընդհանուր ցավից»։ |armenpress.am|
Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է: Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն պատմական արդարության վերականգնման և նոր ցեղասպանությունների ու մարդկության դեմ նման վայրագությունների կրկնությունը կանխարգելելու համար: Մենք խոնարհվում ենք Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակի առջև։ [ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյան]
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր X միկրոբլոգում անդրադարձել է ՀՀ-ում ոստիկանության ծառայողների կողմից դրսևորվող բռնությունների և ճնշումների շուրջ լուրերին: «Մենք մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով: Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին հետաքննել անհամաչափ ուժի և անմարդկային վերաբերմունքի շարունակական դարձած դեպքերը և համագործակցել քաղաքացիական հասարակության հետ՝ խթանելու և իրականացնելու ոստիկանության բովանդակային բարեփոխումներ»,- ասված է գրառման մեջ:
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում՝ ազատությունից զրկված անձանց տեսակցելու և նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով: [ՀՀ ՄԻՊ գրասենյակ]
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Հարավային Կովկասում ռուսական շահերի առաջխաղացման մասին» թեմայով նիստին հայտարարել է․ «Ռուսաստանի համար միշտ առաջնահերթություն է եղել և շարունակում է լինել Հարավային Կովկասում կայունության, անվտանգության և բարեկեցության ապահովումը: Անհրաժեշտ է համարվել շարունակել քայլերը՝ հասնելու Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև եռակողմ պայմանավորվածությունների ամբողջական իրականացմանը, ներառյալ՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցումը, տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը և հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը»։ |1lurer.am|
Նիկոլ Փաշինյանին իշխանության հեռացնելն իրատեսական է՝ դրա ամենաճիշտ և ամենահասանելի ճանապարհը նրան անվստահություն հայտնելն է։ Անվստահություն հայտնելու ժամանակն էլ է գալու։ Ձեզ թվում է՝ «Պատիվ ունեմ»-ը կամ երկու խմբակցությունները կարո՞ղ են դա անել։ Անհրաժեշտ է նաև հանրային ճնշում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սերժ Սարգսյանը, որը մասնակցում է ջահերով երթին։ Անդրադառնալով Տավուշում կատարվող զարգացումներին և իշխանությունների հավաստիացումներին, որ դա անվտանգություն է ապահովելու Հայաստանին, Սարգսյանն ասել է, որ այդ պնդումներում «տրամաբանության նշույլ անգամ չի տեսնում»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման և սահմանազատման գործընթացին, մասնավորապես, 1991թ․ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատման գործընթացը սկսելու պայմանավորվածությանը: Մտքեր են փոխանակվել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի, ինչպես նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության շուրջ: [ՀՀ կառավարություն]
Իջևանի համայնքապետարանից մեկնաբանել են Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանի հրաժարական տալու մտադրության վերաբերյալ տեղեկությունը՝ նշելով, որ այս պահի դրությամբ Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացվել։|armenpress.am| Ավելի վաղ որոշ լրատվամիջոցներ հայտնել էին, որ Կամո Շահինյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ ուզում է հրաժարական տալ, ինչի մասին նա ասել է գյուղապետարանի մոտ հավաքված մարդկանց։ |armenpress.am|
Բագրատ Սրբազանը Նոյեմբերյանում է․ նա բնակիչներին հորդորեց, որ որեւէ ինքնագործունեություն տեղի չունենա։ «Ով կգա, զգացմունքով, ճչալով ինչ-որ բան կասի, նա ուղղակի էս գործընթացը խանգարող մարդ է, կապ չունի այս շարժման եւ իրադարձությունների հետ, բառիս բուն իմաստով ներդրված մարդիկ են»,- ասաց Սրբազանը։ Ոստիկանությունը Բագրատ Սրբազանի խոսքի ժամանակ երկու անգամ հայտարարեց, որ քաղաքացիները պետք է բացեն ճանապարհը։ Սրբազանն ասաց, որ քաղաքացիները երբ ուզեն, էդ ժամանակ էլ կգնան. «Ձեր ղեկավարությունն է հասցրել էստեղ»։
Ոստիկանների կողմից փակված Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը այսօր բացվել է
Այսօր 14:08Սուրեն Պապիկյանը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Այսօր 13:48Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել |armenpress.am|
Այսօր 13:27ԱՄՆ դեսպանն ու փոխդեսպանը հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Այսօր 13:02Մենք սգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ դեսպանություն |shantnews.am|
Այսօր 12:38Մենք ապրում ենք այնպիսի Թուրքիայում, ինչպիսին կլիներ Գերմանիան, եթե այնտեղ լինեին Հիտլերի անունով փողոցներ ու դպրոցներ․ Կարո Փայլան |factor.am|
Այսօր 12:22Անթույլատրելի է, պահանջել ենք այդ հարցով պատշաճ քննության իրականացում․ ՄԻՊ-ը՝ ԵԿՄ մեքենայով քաղաքացիներին վնասվածքներ հասցնելու դեպքի մասին |tert.am|
Այսօր 12:13Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ |armenpress.am|
Այսօր 12:06Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր |armenpress.am|
Այսօր 11:41Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ |tert.am|
Այսօր 11:21Ոստիկանների կողմից փակված Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը այսօր բացվել է

Այսօր 11:21