ՀՀ ռազմավարական նպատակները Moody’s-ի փորձագետների կողմից համարվել են ադեկվատ, ճշգրիտ և արդի. փոխվարչապետ |aysor.am|

aysor.am: Ես հանդիպել եմ Moody’s-ի փորձագետների հետ և նրանց հետ քննարկել մեր ռազմավարական նպատակները։ Դրանք վերջիններիս կողմից համարվել են ադեկվատ, ճշգրիտ և արդի, կառավարության այսօրվա նիստի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Ես ուզում եմ կիրառական իմաստով այս իրադարձության մասին խոսել՝ մասնավոր հատվածի հետ կապված։ Սա չի կարող չհանգեցնել շուկայում տոկոսների նվազմանը։ Նախ, այն հայկական մասնավոր կազմակերպությունները, որոնք ունեն Moody’s-ի վարկանիշ, նրանց վարկանիշը 90 տոկոս հավանականությամբ կաճի, ինչը կնշանակի, որ արտաքին շուկաներից ներգրաված միջոցների տոկոսադրույքները կնվազեն։

Սա կբերի նրան, որ հայկական շուկայում տոկոսադրույքները որոշակի չափով կնվազեն», - ասաց փոխվարչապետը։

x