Մերժման խնդիր չէ, սա արտահայտությունն է ինքնիշխանության. Մնացականյանը՝ միջազգային տնտեսական համաժողովին չմասնակցելու մասին |aysor.am|

aysor.am։ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչու՞ է Հայաստանը հրաժարվել մասնակցել Լեհաստանում կայանալիք տնտեսական համաժողովին:

«Սա մերժման խնդիր չէ, սա արտահայտությունն է ինքնիշխանության: Մենք չենք մերժել, վարչապետն ունի այցերի իր ծրագիրն ու իր ներքին քաղաքականության գերակայությունները: Մեզ պետք է ուղղակի համադրել և գտնել՝ ինչպես վարվել նմանատիպ տարբեր հարցերում: Սրանից ելնելով էր, որ այսպես վարվեցինք», - ասաց Մնացականյանը:

x