Կառավարությունը փոփոխություն կատարեց անհետացման եզրին գտնվող կենդանիների արտահանման թույլտվությունների կարգում

Գործադիրը փոփոխություններ եւ լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2009 թ. հոկտեմբերի 22-ի «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առեւտրի մասին» կոնվենցիայով կարգավորման ենթակա վայրի կենդանիները եւ բույսերը, դրանց մասերն ու ածանցյալները ՀՀ տարածքից արտահանելու եւ ՀՀ տարածք ներմուծելու թույլտվությունների (հավաստագրերի) տրամադրման կարգը, թույլտվության (հավաստագրի) ու հայտի ձեւերը հաստատելու մասին» որոշման մեջ:

Ըստ հիմնավորման՝ գործող կարգում հստակեցված չեն նմուշների արտահանման թույլտվությունների ստացման գործընթացում հայտին կից պահանջվող նմուշի ձեռքբերման եւ նմուշի ծագման տարբերությունները: Փոփոխություններով առաջարկվում է որոշման մեջ հստակեցնել նմուշի ձեռքբերման եւ ծագման հասկացություններն ու դրանց բովանդակությունը: Սահմանված կարգով մաքսային մարմնի կողմից Շրջակա միջավայրի նախարարություն է ներկայացվում միայն ՀՀ տարածքից ՍԻԹԵՍ-ի նմուշների արտահանված եւ վերաարտահանված նմուշների վերաբերյալ տեղեկատվություն:

x