Ավարտվեց Փաշինյան-Ալիև հանդիպումը․ նրանք հեռացան՝ առանց մեկնաբանություններ տալու

Վիեննայում ավարտվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջին պաշտոնական հանդիպումը։ Այն ընդհանուր առմամբ տևեց 3 ժամ 15 րոպե։

Նիկոլ Փաշինյանը րոպեներ առաջ հեռացավ «Բրիսթոլ» հյուրանոցից՝ առանց մեկնաբանություններ անելու։ Նրանից հետո հյուրանոցը լքեց նաև Իլհամ Ալիևը։ Նա ևս որևէ մեկնաբանությամբ հանդես չի եկել։

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և եռանախագահները դեռևս մնում են «Բրիսթոլ» հյուրանոցում։

x