Սեւանա լճից նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բաց ենք թողել 45 միլիոն 616 հազար խորանարդ մետրով պակաս ջուր․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյնաը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ստացա Սեւանա լճից ջրառի վերջին տվյալները: Ըստ այդմ՝ ս/թ օգոստոսի 26-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բաց ենք թողել 45 միլիոն 616 հազար խորանարդ մետրով պակաս ջուր:

Ամեն ինչ գնում է նրան, որ այս տարի Սեւանից օրենքով նախատեսվածից ավել ջրառ չի իրականացվի եւ Սեւանի մակարդակը տեսանելիորեն կսկսի բարձրանել»:

 

x