Քննչական կոմիտեն է հանձնարարել ներկայացնել առաջարկություններ մեղմման միջոցների վերաբերյալ․ Էլարդի փորձագետ

ELARD-ի փորձագետների հետ տեսակոնֆերանսի ժամանակ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը նշեց, որ փորձագիտութան եզրակացությունում ներառված մեմորանդումի  մեջ կան ձևակերպումներ, որոնք հստակ չեն։

«Կխնդրեի որպեսզի հստակ նշվի՝ առաջինը, մեմորանդումը ինչո՞ւ է կազմվել, երկրորդը, եթե մեմորանդումում նշված միջոցառումները չիրականացվեն, արդյո՞ք համարում են, որ այդ դեպքում այս գործող ՇՄԱԳ-ով բավարար չէ աշխատանքներ իրականացնել»,- ասաց նա։

Փորձագետները պատասխանեցին, որ Հայաստանի կառավարությունից ստացել են հանձնարարություն նաև ներկայացնել առաջարկություններ, որորնք ի վերջո կարող են  համարվել պոտենցիալ ընդունելի՝  ազդեցությունը վերահսկելի, կառավարելի դարձնելու համար։

Երբ վարչապետ Փաշինյանը փորձեց ճշտել, թե այդ հանձնարարությունը ինչով և որտեղ է արտահայտվել, նրանք պատասխանեցին, որ դա այն ժամանակ էր, երբ իրենք երկրորդ առաքելությամբ եկել էին Հայստան։

«Այս պրոյեկտի մեր հաճախորդը Քննչական կոմիտեն էր, և նրանց միջոցով էինք մենք կապվում Հայստանի կառավարության մնացած մարմինների, հետազոտական հաստատությունների և այլ կազմակերպությունների հետ։ Հենց մենք ներկայացրինք նախագիծը մեր հաշվետվության, մենք կատարեցինք մի պրեզենտացիա, ներկայացրինք մեր հաշվետվությունը, նախագիծը։ Այդ նախագծի քննարկման ընթացքում  հարց առաջացավ՝ կարո՞ղ է ընդհանրապես աշխատել այս հանքավայրը և շահագործվել առհասարակ։ Սա շատ ընդհանուր բնույթի հարց էր։ Ինչպե՞ս կարող ենք բարելավել մեղմացման միջամտությունները, ի՞նչը կարելի է բարելավել տարբեր ասպեկտներում այս հանքավայրի։

Քննչական կոմիտեի հետ մեր հանդիպումից հետո մենք նորին գերազանցություն վարչապետին և կառավարության  այլ պաշտոնյաներին  ևս մի պրեզենտացիա ներկայացրինք և այդ հանդիպման ընթացքում մեզ նույնպես հարցրին՝ եթե այս բոլոր թերությունները առկա են, դրանով հանդերձ հնարավո՞ր է շահագործել հանքավայրը, կարո՞ղ է այն շահագործվել առանց ազդելու շրջակա միջավայրի վրա։ Մեր պատասխանը հետևյալն էր․ հաշվի առնելով տվյալների թերությունները և անորոշության աստիճանը՝  շահագործման և մեղմացման միջոցառումները դառնում են խիստ անվստահելի։

Այդ պրեզենտացիայի ընթացքում մեզ հարց տրվեց՝ ուրիշ ի՞նչ կարելի է անել բարելավելու համար այս հանքի շահագործման հնարավորությունը, քիչ թե շատ փաստորեն արդյունքն էր սա երկու հանդիպումների, որ մենք ունեցանք Հայաստանի կառավարության պաշտոնյաների հետ, դա իսկապես հստակ չէր նշված մեր հանձնարարության մեջ, մենք վեր հանեցինք սրանք որպես կոնցեպցիաներ հուշագրի մեջ»,- նշեցին նրանք։

Վարչապետը փորձեց պարզել, թե արդո՞ք փորձագետները ունեն որևէ հիմնավորում, որ կառավարությունը կամ Հայաստանի որևէ պետական մարմին նրանց առաջ նման խնդիր է դրել։

Պարզվեց, որ նման հանձնարություն փորձագիտական խմբին տվել է Քննչական կոմիտեն էլեկտրոնային նամակով։

«Արդյո՞ք այդ 2016 թվականի ՇՄԱԳ-ը և նախագիծը ուսումնասիրելով՝ ELARD-ը համարում է, որ դա բավարար է, և այդ շրջանակում հնարավոր է իրականացնել աշխատանքը, թե՞ ոչ, իսկ եթե լրացուցիչ միջացառումեր են նախատեսվում և առաջարկվում, արդյո՞ք այդ միջացառումները պետք է սկսվեն անմիջապես, թե՞ դա կարող է սկսվել, օրինակ, հինգ տարի հետո»,- հարցրեց Էրիկ Գրիգորյանը։

Փորձագետները պատասխանեցին, որ 2016 թվականի ՇՄԱԳ-ը և նախագիծը բավարար չեն ապահով շահագործելու համար հանքը, և դա հստակ փաստաթղթավորված է նրանց գնահատման եզրակացության մեջ։

«Տվյալ պահին մենք համաձայն չենք նրան, որ այս միջոցները կարելի է հինգ տարի հետո մեկնարկել, գուցե 6 ամիս, 1 տարի, 2 տարի, բայց, եթե ես ամեն ինչ ճիշտ եմ հասկանում, խոսքը վերբերում է մաքրման կայանի համակարգի օգտագործմանը, ապա դա հետաձգել չի կարելի, մենք համարում ենք, որ ազդեցության գնահատումը պետք է թարմացվի, արդիականացվի, և մի շարք ուսումնասիրություններ պետք է կա՛մ ընդլայնվեն, կա՛մ վերանայնվեն, և միայն այդ դեպքում ժամկետի մասին կարելի է խոսել։ Այսօրվա տվյալները թերի են, որպեսզի վստահ հնարավոր լինի ասել ժամկետ»,- հավելեց փորձագետներից դոկտոր Նիդալը։

x