Ադրբեջանը որոշել է չեղարկել Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմը |shantnews.am|

shantnews.am։ Վաղվանից Ադրբեջանը որոշել է չեղարկել Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմը: Որոշումն ուժի մեջ է մտնելու սեպտեմբերի 1-ից: Այս մասին տեղեկացնում է Report-ը:

Ըստ այդմ՝ վիզայի անհրաժեշտությունը վերացվում է այն քաղաքացիների համար, որոնք ունեն Թուրքիայի Հանրապետության արտասահմանյան անձնագիր և ցանկանում են Ադրբեջանում մնալ 30 օր:

Թուրքիայի կառավարության որոշմամբ՝ Ադրբեջանի քաղաքացիները, որոնք կայցելեն երկիր 30 օր ժամկետով, կազատվեն վիզա ստանալու անհրաժեշտությունից:

x