lragir.am։ Գինու տնտեսագետների ամերիկյան ասոցիացիան հրապարակել է 2018 թվականին գինու արտահանման ծավալներով աշխարհի առաջատար երկրներից ցանկը:
Ըստ ցանկի՝ առաջատարը Ֆրանսիան է, որը 2018 թվականին արտահանել է 11 միլիարդ դոլարի գինի: Երկրորդ տեղում Իտալիան է 7.3 միլիարդով, իսկ եռյակը եզրափակում է Իսպանիան 3.5 միլիարդ դոլարով:
Հայաստանը 51-րդն է 9.4 միլիոն դոլարով: Վրաստանը 2018 թվականին արտահանել է 197 միլիոն դոլարի գինի և զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը: Ադրբեջանն արտահանել է 7.8 միլիոն դոլարի գինի: