Անցումային արդարադատության հանձնաժողովը պետք է նաև քաղաքական ենթատեքստ ունեցող սպանություններն ուսումնասիրի. Արթուր Սաքունց |tert.am|

tert.am։ Անցումային արդարադատության փաստահավաք հանձնաժողովը դատական մարմին չէ, այն միտված է լինելու հասարակության հաշտեցմանը, բայց կյանքի իրավունքի խախտումների, խոշտագումների դեպքերը պետք է չմնան անպատիժ:

Այս մասին ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով Անցումային արդարադատության փաստահավաք հանձնաժողովի ստեղծմանը:

Հիշեցնենք, որ հանձնաժողովն աշխատանքները կսկսի 2020թ-ի սկզբին: Այն ուսումնասիրելու է 1991 թվականի սեպտեմբերից ի վեր տեղի ունեցած բոլոր ընտրական գործընթացները, 1991 թվականի սեպտեմբերից ի վեր հետընտրական գործընթացում տեղիունեցած քաղաքական հետապնդումները, Հայաստանում պետության կամ հասարակության կարիքների համար գույքի հարկադիր օտարումները, սեփականազրկումների այլ դրսևորումներ, ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների վերբերյալ հարցեր:

Արթուր Սաքունցի խոսքով՝ մարդու իրավունքների խախտումների հետ կապված ուսումնասիրության շրջանակը պետք է ընդլայնել:

«Պետք է առաջարկեմ, որ ներառեն այն դեպքերը նաև, երբ խոշտանգումների ենթարկվածները, որոնք դիմել են բռնության հիմքով քրեական գործ հարուցելու համար, բայց արդյունքի չեն հասել, ինչպես նաև այն դեպքերը, երբ իրականում խոշտանգման են ենթարկվել, բայց իրավապահներին չեն դիմել:

Ինչպես նաև ուսումնասիրվեն այն սպանությունները, որոնք, առաջին հայացքից, քաղաքական ենթատեքստ չեն ունցել: Օրինակ` Լոռու մարզի դատախազի սպանությունը միչև հիմա բացահայտված չէ, նրա հարազատներն իրավունք ունե՞ն դիմել, թե՞ ոչ»,- ընդգծեց նա:

Շարունակությունը՝ tert.am-ում

x