Զինծառայողների ծնողները պետպատվերի շրջանակում կարող են օգտվել նորագույն թանկարժեք բոլոր միջամտություններից. Թորոսյան |shantnews.am|

shantnews.am։ Առողջապահական ի՞նչ ծառայությունից կարող են օգտվել ժամկետային զինծառայողների ծնողները: Այս հարցը տվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին աշխատանքային քննարկման ժամանակ:

«Պետպատվերի ամենալայն փաթեթից կարող են օգտվել, որի մեջ մտնում են նորագույն թանկարժեք բոլոր միջամտությունները. սրտի վիրահատությունները՝ բաց և ստենտավորման, սրտի ռիթմավար սարքերը, գլխուղեղի անոթային վիրահատությունները, երիկամների քարափշրումը»,- ասաց Թորոսյանը:

Հետո վարչապետն արձագանքեց.

«Այսինքն՝ մեր զինվորները կարող են հանգիստ լինել, որ մեր միջավայրում ամենահայտնի, ամենաէքստրեմալ հիվանդությունների դեպքում պետությունը կհոգա այդ կարիքները»:

x