«Սանիթեքի» հետ պայմանագրի լուծարումն ընթացքի մեջ է. Երևանի քաղաքապետ |aysor.am|

aysor.am։ «Սանիթեքն» արդեն 6-րդ օրն է՝ դուրս չի եկել աղբահանության, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Դիտարկմանը, թե արդյոք դա կարող է հիմք հանդիսանալ «Սանիթեքի» հետ պայմանագրի լուծարման, քաղաքապետն ասաց.

«Սա հիմք է հանդիսանում պրոցես սկսելու, որն ընթացքի մեջ է»:

Ավելի վաղ «Սանիթեք» ընկերությունը հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ իր կողմից ծառայությունների մատուցումը վտանագված է, քանի որ ընկերությանը վճարվող գումարից պահվել է ավելի քան 300 միլիոն ՀՀ դրամ:

x