Էդգար Առաքելյանը ԱԺ նախագահին է ներակայացրել գրավոր դիմումը պատգամավորական մանդատը վայր դնելու մասին |news.am|

news.am։ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը այսօր՝ սեպտեմբերի 4-ին, պատգամավորական մանդատը վայր դնելու մասին գրավոր դիմումը ներկայացրել է Ազգային ժողովի նախագահին։ Այս մասին ասաց հենց ինքը՝ Էդգար Առաքելյանը։ 

Հարցին ի պատասխան, նա ասաց. «Երեք րոպե առաջ եմ ստորագրել դիմումը»։

Նշենք, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն պատգամավորը մեկ շաբաթվա ընթացքում կարող է հետ վերցնել իր դիմումը.

«Եթե պատգամավորը հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, իսկ եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»:

Ավելի վաղ Էդգար Առաքելյանը հայտարարել էր պատգամավորական մանդատը վայր դնելու մասին։

x