«Հայավտոկայարան»֊ում չարաշահումների ընդհանուր թիվը 1 մլրդ դրամից ավելի է․ ՓԲԸ-ի տնօրեն

«Իմ քայլը» խմբակցության անդամ, «Հայավտոկայարան» ՓԲԸ տնօրեն Աշոտ Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մեկ ամիս առաջ սեփական նախաձեռնությամբ պաշտոնական գրությամբ դիմել եմ ՊՎԾ պետ ժ/պ Արգիշտի Քյարամյանին՝ հիմնավոր կասկածներ ունենալով նախորդ տարիներին «Հայավտոկայարան» ՓԲԸ֊ում տեղի ունեցած մի շարք չարաշահումների մասով, որոնց ընդհանուր թիվը վերջին տասը տարվա կտրվածքով գերազանցում է 1 մլրդ դրամը։
Դիմումին միանգամից ընթացք է տրվել և մշտադիտարկում է սկսվել։ Սպասում ենք արդյունքներին»:

 

x