Որոշակի յուրահատկություններ ունի այդ որոշումը. Վլադիմիր Կարապետյանը՝ Քոչարյանի գործով դիմումի վերաբերյալ ՍԴ որոշման մասին |aysor.am|

aysor.am: Կարծում եմ, որ իրավաբանները շատ ավելի ճիշտ մեկնաբանություն կտան, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն՝ անդրադառնալով երեկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հարցով ՍԴ հրապարակած որոշմանը:

«Որոշակի յուրահատկություններ ունի այդ որոշումը, կարծում եմ, որ իրավաբանները շատ ավելի ճիշտ մեկնաբանություն կտան», - ասաց նա:

Դիտարկմանը, թե արդյոք վարչապետի հետ քննարկել է այդ հարցը և ինչպիսին է եղել վարչապետի տրամադրությունը ՍԴ որոշման մասին լսելուց հետո, Կարապետյանն ասաց.

«Շատ լավ, միշտ լավ է»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ երեկ ՍԴ-ն մասնակի բավարարել էր Ռոբերտ Քոչարյանի գործով դիմումները, արձանագրվել էր, որ խախտվել է նախկին նախագահի անձնական ազատությունը:

x