Կառավարությունը մասնավորի ներկրած ՀԴՄ-ները չի սուբսիդավորի |lragir.am|

Lragir.am: Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նոր սերնդի ՀԴՄ-ների հարցին։ Նա նշեց, որ նոր գրանցված բիզնեսներին, ովքեր դեռ ՀԴՄ չունեն, ՊԵԿ-ը ձեռնպահ է մնում տուգանելուց։ Այդ տնտեսվարողների մոտ կիրականացվի մոնիթորինգ։

Ըստ Անանյանի՝ սպասվում է, որ այս ամիս արդեն մասնավոր կազմակերպություններից մեկը կներկրի ՀԴՄ-ների առաջին խմբաքանակը։ Դրանց գինը 100-120 հազար դրամի սահմաններում կլինի, կառավարությունը մասնավորի ներկրած ՀԴՄ-ները չի սուբսիդավորի։

x