Երևանում և մի շարք մարզերում մի քանի ժամով կդադարեցվի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 6-ին, ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Հալիձոր թաղամասի գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 10-ին, ժամը 09.00-ից մինչև ժամը 17.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Պ.Սևակի 1/1, 1/2, 1/3, 1/4 բազմաբնակարան շենքերի և հարակից առանձնատների գազամատակարարումը:

Նույնպես պլանային աշխատանքներով պայմանավորվածս.թ. սեպտեմբերի 12-ին, ժամը 11.00-ից մինչև ժամը 15.00-ը կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի թիվ 72 բազմաբնակարան շենքի, 60, 62, 64, 66, 68, և Ն.Ստեփանյան փողոցի 1 (երկու տուն), 1/1 (երկու տուն), 12 առանձնատների, ժամը 09.00-ից մինչև ժամը 18.00-ն՝ Տավուշի մարզի Աչաջուր, Սևքար, Սարիգյուղ, Ծաղկավան գյուղերի, «Մայիսյան Կամուրջ» առևտրային կազմակերպության, «Իջևանի բենտոնիտ» ՓԲԸ-ի, «Էկո Մաս», ՍՊԸ-ի, «Աչաջրի մանկապարտեզ», «Սարիգյուղի մանկապարտեզ», «Սևքարի մանկապարտեզ» ՊՈԱԿ-ների, իսկ ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն՝ Դիլիջան քաղաքի Սովետների փողոցի, ՀՀ Կենտրոնական բանկի հանգստյան տան գազամատակարարումը:

x