Հայաստանի համար շատ զգայուն հարց է Սիրիայի խնդիրը և այն արտահայտվում է մեր կողմից կատարվող մարդասիրական գործողություններով․ Զոհրաբ Մնացականյան

Այսօր Արտաքին գործերի նախարարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտնեց, որ Հայաստանի համար շատ զգայուն հարց է Սիրիայի խնդիրը և այն արտահայտվում է մեր կողմից կատարվող մարդասիրական գործողություններով։

«Սիրիայի խնդրի կարգավորման գործընթացը չափազանց դինամիկ և բազմաշերտ է։ Այստեղ մենք առաջին հերթին ունենք մեր արտահայտված գերակայությունը, որը վերաբերում է մեր հայրենակիցների անվտանգությանը», - ասաց նախարարը։

Միևնույն ժամանակ, Մնացականյանը նշեց, որ Հայաստանը Ռուսաստանի հետ ունի հստակ ձևավորված ռազմավարական համագործակցություն.

«Մենք ունենք մեր օրակարգը համագործակցության բազմաթիվ գործընկերների հետ, և այդ բոլոր ուղղություններում ունենք մեր գերակայությունը՝ հաշվի առնելով միջազգային ներկայիս հարաբերությունների օրակարգը։ Յուրաքանչյուր գործընկերոջ հետ մեր հարաբերությունները կառուցում ենք՝ երբևէ բացառելով նման հարաբերությունները մեր մյուս գործընկերոջ հետ հարաբերությունների հաշվին», - եզրափակեց նախարարը։

x