Չինաստանի եւ ԱՄՆ տարաձայնություններն անդրադառնում են ողջ աշխարհի վրա. Մերկել |news.am|

news.am: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ Չինաստանի եւ ԱՄՆ առեւտրային տարաձայնություններն անդրադառնում են ողջ աշխարհի վրա, եւ հույս ունի, որ դրանք շուտով կլուծվեն։ Այս մասին նա ասել է Պեկինում Չինաստանի վարչապետ Լի Կեցյանի հետ պաշտոնական բանակցություններն սկսելու ժամանակ, տեղեկացնում է Reuters-ը։

«Մենք հույս ունենք, որ Միացյալ Նահանգների հետ առեւտրային վեճում լուծում կգտնվի, քանի որ այն անդրադառնում է ողջ աշխարհի վրա»,- ասել է Մերկելը։

Գերմանիայի տնտեսության աճը նվազել է երկրորդ եռամսյակում թույլ արտահանման պատճառով, եւ առաջատար տնտեսագետներն ասում են, որ այն բախվում է ռեցեսիայի, քանի որ գերմանական ընկերությունները հայտնվել են ԱՄՆ եւ Չինաստանի առեւտրային պատերազմի խաչաձեւ կրակի տակ։

Մերկելը ցանկանում է սկսել նոր փուլ Չինաստանի հետ Եվրոպական միության հարաբերություններում։ Նա պնդել է, որպեսզի Պեկինի հետ եվրոպական ներդրումային գործարք կնքվի, չնայած Վաշինգտոնը դիմում է սակագներ մտցնելուն, որպեսզի դիմակայի Չինաստանի «անարդար» առեւտրային գործելակերպին։ Վաշինգտոնի եվրոպական դաշնակիցները, ներառյալ Գերմանիան, զգալի չափով կիսում են նրա քննադատությունը Չինաստանի հանդեպ, բայց հավանություն չեն տալիս Թրամփի սակագնային պատերազմի քաղաքականությանը։

 

x